Gucci իտալական նորաձևության տունը համալրել է խաղողագործության և օրգիայի հին հունական աստված Դիոնիսիոսին նվիրված Dionysus հավաքածուն: Այդ մասին հայտնել է Luxurylaunches-ը:
Հավաքածուում հայտնվել է պայուսակի նոր մոդել: Այն ստեղծվել է թավշակաշվից և զարդարված է վագրի գլխով: Առասպելի համաձայն, հենց այդ կենդանու մեջքին նստած է Դիոնիսիոսը հատել Տիգրիս գետը: Այս պայուսակները վաճառքում կհայտնվեն աշնանից, բայց այժմ արդեն հասանելի են նախնական պատվերի համար և կնստեն 3800 դոլար:
Gucci իտալական նորաձևության տունը հիմնադրվել է 1921 թվականին մոդելագործ Գուչո Գուչիի կողմից: Ներկայում ընկերությունը մասնագիտանում է հագուստի, պարֆյումերիայի, աքսեսուարների և տեքստիլի թողարկման բնագավառում:
2015 թվականի հունվարից Gucci-ի կրեատիվ տնօրենի պաշտոնն զբաղեցնում է մոդելագործ Ալեքսանդրո Միկելեն: Նոյեմբերի կեսերին նա դիզայնի բնագավառում արժանացել է International Designer Award միջազգային մրցանակին: