Takprosto.cc կայքը 10 խորհուրդ է ներկայացրել, որոնք կօգնեն ազատվել որովայնից:
Ժամը 15-16-ի ընթացքում պետք է մթերք ուտել, որը հարուստ է սպիտակուցներով: Նշանակություն չունի՝ դա կլինի ընդեղե՞ն, կոկտե՞յլ, թե՞ կաթնաշոռ:
Պարտադիր ֆիզիկական վարժություններ արեք՝ հատկապես շեշտը դնելով որովայնի մկանների վրա:
Շաքարն օգտագործեք նվազագույն քանակով:
Մի մոռացեք, որ նյութափոխանակությունը սկսվում է արդեն այն ժամանակ, երբ դուք ուտում եք: Այդ պատճառով ցանկացած մթերք լավ ծամեք:
Մարզիչները սովորաբար խորհուրդ են տալիս հետևյալ կերպ վարվել. 60 րոպե ծախսել մթերքի պատրաստման, 20 րոպե՝ վարժությունների կատարման, 15 րոպե՝ մկանները ձգելու, և 5 րոպե՝ որովայնի մկանների վարժությունների վրա:
Հնարավորինս նվազեցրեք աղի օգտագործումը:
Շատ մարզիչներ խորհուրդ են տալիս ֆիզիկական վարժությունների շարքին ավելացնել նաև բռնցքամարտի որոշ էլեմենտներ: Այն հնարավորություն է տալիս արդյունավետ պայքարել ավելորդ քաշի դեմ:
Ընդգծեք ձեր մարմնի այն հատվածները, որտեղ ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ չկան:
Օրվա ընթացքում կերեք մի քանի անգամ՝ քիչ քանակով:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ծիծաղելը նպաստում է որովայնի մկանների լարվելուն: Հաճախ ծիծաղեք, դա ձեզ կօգնի նաև ազատվել որովայնից: