Այս նրբագույն և անհավանական համեղ շոկոլադե աղանդերը, որը բառացիորեն հալչում է բերանում, ուղղակի չի կարող անտարբեր թողնել ոչ մեկին:
Շոկոլադե թխվածքաբլիթ «Վուփի փայ»
Բաղադրիչներ
Կարագ – 100 գ
Շաքարավազ – 110 գ
Ձու – 1 հատ
Ալյուր – 150 գ
Կակաո – 65 գ
Փխրեցուցիչ – 1 թ/գ
Վանիլին – 1 թ/գ
Կաթ – 100 մլ
Կրեմի համար
Սերուցք – 200 մլ
Շաքարի փոշի – 1/2 թ/գ
Պատրաստման եղանակը
Հարել փափուկ կարագը շաքարավազի հետ:
Ավելացնել 1 ձու և նորից լավ հարել:
Խառնել ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը և վանիլինը:
Աստիճանաբար ավելացնել կաթը և ալյուրային խառնուրդը կարագային խառնուրդին:
Ճաշի գդալով տեղաբաշխել խմորը պերգամենտի վրա և տալ շրջանի ձև:
Թխել 175 աստիճանում 10-12 րոպե: Սառեցնել:
Պատրաստել կրեմը. սերուցքը հարել շաքարի փոշու հետ:
Բիսկվիթի մի կեսի վրա գդալով կրեմ քսել և ծածկել մյուս կեսով:
Մատուցելուց առաջ «Վուփի փայը» 30 րոպե դնել սառնարանի մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը