Մենք բոլորս սովոր ենք հիմնականում ուտել սպիտակ և սև հաց: Բայց դրանով բազմազանությունը չի ավարտվում: Առաջարկում ենք ուշադրություն դարձնել կանաչ հացի վրա: Մի վախեցեք, դա ուղղակի պատրաստվում է թարմ սպանախով: Այն շատ ավելի օգտակար է նրանցից, որոնք վաճառվում են խանութներում:
Հաց՝ թարմ սպանախով
Բաղադրիչներ
Ալյուր – 400 գ
Խոշոր աղացած ալյուր – 150 գ
Թարմ սպանախ – 200 գ
Կարագ – 100 գ
Ձու – 1 հատ
Չոր խմորիչ – 1 տուփ
Կաթ – 250 մլ
Աղ – 1/2 թ/գ
Մեղր – 2 թ/գ
Պատրաստման եղանակը
Լավ լվանալ սպանախի տերևները և դնել բլենդերի մեջ:
Հետո ավելացնել մի փոքր աղ, ձու, կաթ և մեղր: Հիմա խառնել բոլորը միջին արագությամբ՝ մինչև խյուսի վերածվելը:
Մեծ թասի մեջ խառնել ալյուրի 2 տեսակները, խմորիչը և փափուկ կարագը: Ավելացնել ամբողջ սպանախի խյուսը:
Խմոր հունցել:
Խմորի վրա մի քանի կաթիլ բուսայուղ ցողել և ծածկել թասը սննդային թաղանթով: Դնել տաք տեղում՝ մոտ 1 ժամ:
Երբ խմորը կմեծանա 2 անգամ, հարվածել բռունցքով, որպեսզի այն մի փոքր նստի:
Խմորին տալ հացի ձև, ինչպես տեսանյութում:
Խմորը դնել բուսայուղով պատված կաղապարի մեջ: Թողնել, որ հասունանա մոտ 40 րոպե:
Թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30-40 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը