Բաղադրիչները
կարտոֆիլ 1 կգ
կարագ 100 գրամ
պանիր 100 գրամ
թթվասեր 2 ճաշի գդալ
սխտոր 2 պճեղ
աղ, սև պղպեղ
սամիթ
Ինչպես պատրաստել
Կարտոֆիլը լավ լվանալ և կեղևով խաշել:
Խաշվելուն պես կարտոֆիլները առանց կեղևը մաքրելու երկայնակի կտրել, վրան քսել սոուսը և շարել ձեթ քսած տապակի մեջ:
Եփել 250 աստիճանով 10-15 րոպե, մինչև կարմրի:
Սոուս
Փափկած կարագին ավելացնել քերած պանիր, թթվասեր, սխտոր, աղ, պղպեղ, կտրատած սամիթ: