Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Լա Բոհեմ» բալետի պրեմիերան։ Շառլ Ազնավուրի երգերի հիման վրա արված բեմադրության սցենարի հեղինակը և բեմադրողը Ռուդեոլֆ Խառատյանն է։
Երեկոյի գլխավոր իրադարձությունը Ազնավուրի ներկայությունն էր։ Հանդիսատեսը նրան դիմավորեց հոտնկայս ծափահարություններով։ Ներկայացման ավարտին էլ, երբ Ազնավուրը ծափահարում էր ստեղծագործական թիմին, հանդիսատեսը պտտվել և ծափահարում էր իրեն։ Նրա յուրաքանչհյուր այցը Հայաստան դառնում է տոն։
Բալետը ընդգրկված էր «Ավրորայի» պաշտոնական ծրագրում: Միջոցառմանը ներկա էին նաև «Ավրորա» մրցանակաբաշխության հյուրերն ու հիմնադիրները, ՀՀ Մշակույթի ներկա ու նախկին նախարարները` Արմեն Ամիրյանն ու Հասմիկ Պողոսյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Tert.am Life–ը ներկայացրել է ֆոտոշարք ներկայացման պրեմիերայից։
Ամբողջությամբ՝ life.tert.am