Ինչպես ականատեսներն են պատմում, լեգենդար «Բիթլզ» քառյակը այս կոնցեպտուալ ալբոմը ստեղծել է անասելի թեթևությամբ, հումորով, խաղ անելով:
Նրանց սկավառակը լեգենդ է դարձել, իսկ ստեղծման հետ կապված զանազան պատմություններն՝ էլ ավելի… լեգենդ է ասենք հենց սկավառակի արտաքին ձևավորումը:
Պատմում են, թե նկարահանման ժամանակ, Ռինգոն նայում է հայելուն և սկսում անդադար ծիծաղել: Նրան երկար հանգստացնելուց հետո պարզ է դառնում, որ ծուռ է կտրել իր բեղը: Դա այնքան է զվարճացնում Փոլին, որ նա ծիծաղից ընկնում և կոտրում է Մերիլին Մոնրոյին պատկերող դեկորը: Տեսարանն ավելի է թեժացնում Ջոնը. վերցնում է շեփորը և սկսում Մարսելիեզը նվագել:
Եվ այսպես շարունակ…
Շնորհավոր բոլոր նրանց տոնը, ովքեր բախտ են ունեցել շնչել, զգալ «Բիթլզ» կոչվող բնության երևույթը: