Մանգոյով սմուզի՝ ամբողջ օրգանիզմի համար
Advertisement 1000 x 90

Մանգոյով սմուզի՝ ամբողջ օրգանիզմի համար

Մանգոյի օգտակար հատկանիշների մասին քչերը գիտեն, սակայն մանգոն հենց այն արևադարձային մրգերից է, որը պետք է ներառվի ձեր սննդակարգում:

Մանգոն ոչ միայն համեղ է, այլև՝ չափազանց օգտակար:

  • Խթանում է իմունիտետը
  • Ալկալիացնում է օրգանիզմը
  • Լավ է մաշկի համար
  • Լավացնում է տեսողությունը
  • Պարունակում է հակաօքսիդանտներ
  • Լավացնում է մարսողությունը
  • Կարգավորում է խոլեստերինի մակարդակը

Ձեզ ենք ներկայացնում մանգոյով սմուզիի բաղադրատոմս, որը դրական ազդեցություն կունենա ընդհանուր առողջության վրա:

Մանգոյովյոգուրտով սմուզի

Բաղադրություն

  • 1 բաժակ յոգուրտ
  • Կես բաժակ մանգո

Ըստ ցանկության կարող եք նաև ավելացնել

  • Քառորդ ավոկադո
  • Կես կոկոսի յուղ
  • Կես բաժակ հատապտուղներ
  • 1 բաժակ սպանախ
  • Կես ճ/գ կակաո
  • 1 ճ/գ չիայի կամ կտավատի սերմեր
  • Մի փոքր մեղր

Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք: Կստանաք համեղ և օգտակար սմուզի, որը սննդարար է և էներգիա է հաղորդում ամբողջ օրվա համար:

168.am