Bulgari իտալական տունը արևապաշտպան ակնոցների մի քանի մոդել է ներկայացրել ամառային տարեշրջանի համար: Այդ մասին հայտնել է մակնիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Հավաքածուն փոխանցում է գույների այն ներկապնակը, լույսն ու ոճը, որոնք բնութագրական են Հռոմի համար: Դրանում ներկայացված է երկու շարք՝ Serpenti-ն և Le Gemme Serpenti-ն:
Մոդելները զարդարված են լազերով փորագրված վեցանկյուն ֆրագմենտներով, որոնք խորհրդանշում են օձի թեփուկների գեղեցկությունը: Le Gemme Serpenti շարքի ակնոցները, մակնիշի ներկայացուցիչների խոսքով, արվեստի և օպտիկայի սահմանագծին են. շրջանակները զարդարված են ոսկեզօծ և գունավոր քարերով: Bulgari իտալական ոսկերչական տունը 1884 թվականին Հռոմում հիմնադրվել է Հունաստանից սերված Սոտիրիոս Բուլղարիսի կողմից: Նրա բացած խանութն սկզբում վաճառում էր հին արժեքավոր իրեր, այնուհետև սեփական արտադրության զարդեր: Բրենդի երկրպագուներն են եղել Էլիզաբեթ Թեյլորը, Սոֆի Լորենը, Ռոմի Շնայդերը, Ջինա Լոլոբրիջիդան:
Ընկերությունը մասնագիտանում է ոսկերչական զարդերի, ժամացույցների, ինչպես նաև կաշվից պատրաստված աքսեսուարների և պարֆյումերիայի բնագավառում: Բացի այդ, Bulgari-ն իր բրենդի ներքո գործող լյուքս կարգի հյուրանոցների սեփականատեր է ու դրանց կառավարիչը: