Գերակտիվ սեռական ցանկություն
Advertisement 1000 x 90

Գերակտիվ սեռական ցանկություն

Սեռական ցանկության ավելցուկը, իբրև ինքնուրույն հանդիպող ախտանիշ, հազվադեպ և կլինիկական հետաքրքրություն հարուցող է: Կանանց սեռական ցանկության գերակտիվությունը անվանում են «նիմֆոմանիա», տղամարդկանց համապատասխան վիճակը`  «դոնժուանիզմ»:

Սեռական ցանկության գերակտիվությունը պետք է տարբերակել բարձր սեռականակտիվությունից, որըբ հանդիպում է մանիակալ և հիպոմանիակալ վիճակներում: Կոմպուլսիվ և օբսեսիվ սեռական վիճակները նույնպես պետք է տարանջատել գերակտիվ սեռական ցանկությունից:

Սեռական օբսեսիաները լայնորեն տարածված են: Կան շատ այցելուներ, որոնք գերմտահոգված են իրենց սեռականությամբ և օրվա մեջ մի քանի անգամ զբաղվում են ձեռնաշարժությամբ: Սակայն մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նմանատիպ այցելունեը չեն զգում մշտական կամ կայուն սեռական ցանկություն:

Ընդհակառակը, նրանք մեծ տագնապ են ապրում և փնտրում են սեռականակտիվության պատճառած անհարմարավետությունից ձերբազատման ուղիներ: Բոլոր կոմպուլսիվ վիճակներում տագնապի զգացումը ուժգնանում է, երբ փորձ է ձեռնարկվում կանխելու կոմպուլսիվ վարքը: Իսկապես, այս այցելուները տագնապի զգացում են ապրում, երբ ներգրավված չեն ֆիզիկական խթանման կամ սիրախաղի մեջ: Սեռական ակտիվությունը, որ ծառայում է նրանց լարվածությունը թուլացնող միջոց, կոմպուլսիվ վարք է և ոչ թե գերբարձր սեռական ցանկություն:

sexology.am