Rolls Royce բրիտանական ավտոարտադրողը ցուցադրելու է Phantom-ի ամենանշանավոր նմուշները, որոնք թողարկվել են 92 տարվա ընթացքում: Դրանք կներկայացվեն The Great Eight Phantoms («Ութ մեծագույն Phantomները») ցուցահանդեսում, որը Լոնդոնում կբացվի հուլիսի վերջին:
Այդ մասին «lenta.ru»-ին հայտնել է Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ-ում Rolls Royce Motor Cars-ի կորպորատիվ հաղորդակցությունների հարցերով ղեկավար Ֆրանկ Թիմանը:
Ավտոմեքենաների ամբողջական ցուցակը դեռևս նշված չէ: Սակայն հայտնի է, որ մոդելներից մեկը՝ Phantom I-ը, ամերիկացի դերասան և պարող Ֆրեդ Ասթերինն է:
Այդ ավտոմեքենան նա գնել է 1928 թվականին: Ցուցահանդեսը նվիրված է Phantom-ի նոր սերնդի թողարկմանը: