Sovkusom.ru-ն գրում է, որ դդմիկը կօգնի ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև դրական ազդեցություն կունենա այտուցների, փորկապության, նյութափոխանակության խանգարման դեպքում։ Ներկայացվող երկու օրերի սննդակարգը հարկավոր է հերթով կրկնել 6 օրվա ընթացքում։
Առաջին օր
Նախաճաշ
1 կգ դդմիկն անցկացրեք քերիչով, հարեք 1 ձու, ավելացրեք ցանկացած կանաչի, եփեք գազաօջախի մեջ։
Երկրորդ նախաճաշ։ Մանր կտրատեք դդմիկը, գազարը, վարունգը, ավելացրեք անյուղ յոգուրտ։
Ճաշ
Մանր կտրատեք գազարը, բուլղարական պղպեղը, նեխուրը, դդմիկը։ Ավելացրեք 2 լիտր ջուր, եփեք 20 րոպե։ Կարող եք նաև 100 գրամ հնդկահավի միս ուտել։
Կեսօրին
Կտրատեք դդմիկը, մի փոքր իմբիր, բուլղարական պղպեղ, խառնեք, ավելացրեք կանաչի, 200 գրամ անյուղ կաթնաշոռ և մի փոքր յոգուրտ։
Ընթրիք
Կես կիլոգրամ դդմիկը բաժանեք մի քանի մասերի, ավելացրեք բանջարեղեն, թխեք փայլաթիթեղի մեջ։
Երկրորդ օր
Նախաճաշ
Դդմիկն անցկացրեք քերիչով, թափեք ջուրը, ավելացրեք ձու, 1 թեյի գդալ սոդա, աղ։ Տապակեք մի փոքր ձիթապտղի յուղով։
Երկրորդ նախաճաշ։
Մանր կտրատեք դդմիկը, ավելացրեք կանաչի և մի քանի կաթիլ կիտրոնի հյութ։
Ճաշ
Ձկան վրա մի փոքր կիտրոնի հյութ լցրեք, ավելացրեք սոխ, դդմիկ, գազար, թխեք փայլաթիթեղի մեջ։
Կեսօրին
Կտրատեք 1 դդմիկը, 1 գազարը, սոխը և 2 բուլղարական պղպեղ։ Շոգեխաշեք բանջարեղենը, մանրացրեք բլենդերում։ Ավելացրեք անյուղ կաթնաշոռ։
Ընթրիք
Մի փոքր սունկ տապակեք, ավելացրեք դդմիկ։
Դիետայի ընթացքում խորհուրդ չի տրվում քաղցր օգտագործել, ինչպես նաև սուրճ և ալկոհոլ։ Հիշեք նաև անհրաժեշտ քանակով հեղուկ օգտագործելու մասին. օրական նորման կազմում է 2 լիտր։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը