Ինչպես պատրաստել դիետիկ «Ռաֆայելո» տնային պայմաններում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես պատրաստել դիետիկ «Ռաֆայելո» տնային պայմաններում

Lifehacker.ru-ն գրում է, որ տնային պայմաններում պատրաստված «Ռաֆայելոն» համային հատկություններով չի զիջում խանութներով վաճառվող քաղցրավենիքին, փոխարենը՝ մի քանի անգամ քիչ կալորիա է պարունակում։

Բաղադրիչներ

2 տուփ յուղարկված կաթնաշոռ

70 գրամ չոր թխվածքաբլիթ

շաքար, շաքարի փոխարինիչ կամ մեղր՝ ըստ ցանկության

40 գրամ կոկոսի փոշի

40 գրամ նուշ՝ 30 հատ։

Պատրաստման եղանակը

Կաթնաշոռը լցրեք խորը տարայի մեջ, ավելացրեք քաղցրացնող միջոց, խառնեք։

Մանրացրեք թխվածքաբլիթները, խառնեք կաթնաշոռին։ Ցանկության դեպքում կարող եք ավելացնել սև սալոր, ծիրանի չիր կամ արքայախնձոր։

Ստացված խառնուրդից փոքր գնդիկներ պատրաստեք, նուշը դրեք դրանց մեջ։

Գնդիկները թաթախեք կոկոսի փոշու մեջ։

Պատրաստի գնդիկները սառնարանում թողեք մոտավորապես 40 րոպե։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը