
Զաքյան 5 հասցեում գտնվող Coffee Point սրճարանում տեղի ունեցավ ամռան առաջին Brunch with Faina միջոցառումը:
Դրսի հաճելի եղանակն ու ներսի ջերմ մթնոլորտն իդեալական կերպով համահունչ էին և էլ ավելի բարձր տրամադրություն ապահովող:
Խոհանոցն ինչպես միշտ անթերի էր ու նրբաճաշակ. հյուրերը համտեսեցին ամառային եղանակի հետ չափազանց սազող պանրով սառը ապուր, հատուկ ձևով համեմված սաղմոն, բազմահամ կրուասաններ և տարատեսակ դեսերտներ: