
Ռուսական Контрольная закупка հաղորդումն իր հանդիսատեսին է պատմել, թե ինչպես կարելի է ճիշտ լավաշ ընտրել:
Հաղորդավարները ներկայացրել են լավաշի բաղադրությունը՝ ալյուր, ջուր, աղ եւ նշել, որ այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգությունների ցանկում:
Հաղորդման ընթացքում ընտրվել են մի քանի արտադրողների լավաշներ, և լաբորատոր փորձաքննության արդյունքում որոշվել է լավագույնը: Ներկայացվել է նաև ճաշատեսակի բաղադրատոմս, որը պատրաստվում է լավաշով: