7 ամենաանհարմար, բայց պահանջված թրենդները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

7 ամենաանհարմար, բայց պահանջված թրենդները

Նորաձևության թրենդներն ամեն սեզոնին փոխվում են: Դրանց մասին խոսում են բոլորը՝ ինչպես ճիշտ համադրել դրանք, ինչպիսի հագուստի հետ հագնել, ուր գնալ այդ հագուստով, սակայն ոչ ոք չի անդրադառնում այդ թրենդների հարմարավետությանը:

Cosmo-ն գրում է, որ այս 7 թրենդը չափազանց պահանջված են այս սեզոնին, սակայն շատ անհարմար են.

1. Կորսետով ջինս: Նման ջինսերը հետաքրքիր տեսք ունեն, սակայն դրանք շատ անհարմար են: Քուղերը կապելը բավականին երկար է տևում, իսկ օրվա ընթացքում մի քանի անգամ դրանք արձակելն անտանելի է դառնում:

2. Կապիչներով կոմբինիզոն: Կոմբինիզոնը բավականին անհարմար է, քանի որ բոլոր մարդիկ էլ օրվա ընթացքում զուգարան գնալու կարիք ունեն, իսկ կոմբինիզոնը սահմանափակում է այդ հնարավորությունը: Շղթայով կոմբինիզոնների դեպքում գուցե հնարավոր է հարմարվել, սակայն կապիչներով կոմբինիզոնները չափազանց անհարմար են այս տեսանկյունից:

3. Թափանցիկ կոշիկներ: Այսպիսի կոշիկները պարզապես չեն կարող հարմար լինել: Նույնիսկ բաց տարբերակները չի կարելի ամռանը հագնել:

4. Բաց ուսերով շապիկներ: Նման շապիկներն ամեն պահի վեր են թռչում ու փակում են ուսերը կամ պարզապես իջնում են ներքև: Այսպիսի շապիկներն ընդհանրապես հարմար չեն:

5.     «Ալիքավոր» շապիկներ: Այսպիսի շապիկները սահամանափակում են շարժումները: Դուք երբեք ձեզ ազատ չեք զգա նման շապիկով:

6. Քուղերով կապվող հագուստ: Այսպիսի զգեստները, կիսաշրջազգեստներն ու տաբատները չափազանց դժվար է հագնել իրական կյանքում: Կարմիր գորգերի համար աստղերը հատուկ մոդելներ են ստեղծում, որոնք թույլ են տալիս իրենց ազատ շարժվել, իսկ իրական կյանքում նույնիսկ անհասկանալի է, թե ինչպես է պետք ներքնազգեստը համադրել նման հագուստի հետ:

7. Հողաթափեր: Եթե այս հողաթափերը մի փոքր լայն լինեն, դուրս կթռչեն ոտքից, իսկ հակառակ դեպքում անհարմարություն կպատճառեն: Դրանք համար են միայն տան համար, իսկ դրսի համար կոշիկներ կան:

life.tert.am