Steptohealth.ru-ն գրում է, որ բացի սթրեսից ազատելուց՝ սեռական հարաբերությունն օգնում է նաև ազատվել ավելորդ կիլոգրամներից, ամրացնել զուգընկերոջ հետ կապը։ Ամեն դեպքուն կան իրավիճակներ, երբ սեռական հարաբերությունը պարզապես հակացուցված է։
Սեռական հարաբերությունը ցավ է պատճառում։ Սեռական հարաբերության ընթացքում ցավի զգացումը կարող է առաջանալ բակտերիալ վարակների, վնասվածքների կամ էնդոմետրիոզի հետևանքով։ Այն կարող է նաև հոգեբանական խնդիրների հետևանք լինել, ինչպիսիք են հոգեկան ցնցումը, անինքնավստահությունը, սեռական ցանկության բացակայությունը։ Այս երևույթը, թեև հազվադեպ, բայց կարող է հանդիպել նաև տղամարդկանց շրջանում։ Այս դեպքում խնդրի հիմնական պատճառը վարակները, սեռական օրգանների հարակից հատվածներում վնասվածքներն են։ Ցանկացած դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությայնը։
Դաշտանի ընթացքում։ Այս հարցը բավական շատ հարցեր ու կասկածներ է առաջացնում։ Պատասխանը պարզ է. եթե զուգընկերն առողջ են, ապա հակացուցում առկա չէ։ Խոսքը վերաբերում է մշտական զուգընկերներին։ Եթե մշտական զուգընկեր չեք, խորհուրդ չի տրվում սեռական հարաբերություն ունենալ առանց պահպանակի օգտագործման, քանի որ դաշտանի ընթացքում ցանկացած վարակ հեշտությամբ կարող է փոխանցվել արյան միջոցով։
Եթե բուժում եք ստանում միզուղիների վարակների դեմ։ Այսպիսի խնդիրներ ունեցող դժվարությամբ են սեռական հսարաբերություն ունենում։ Սովորաբար բուժումն այնքան էլ երկարատև չի լինում և խնդիրներ չի առաջացնում։
Ցածր իմունիտետի դեպքում։ Ցածր իմունիտետ ունեցող մարդիկ առավել հակված են վարակման վտանգի ցանկացած շփման դեպքում։ Այս դեպքում խորհուրդ չի տրվում սեռական հարաբերություն ունենալ պատահական զուգնկերոջ հետ, իսկ սեռական հարաբերություն ունենալու ընթացքում հարկավոր է պաշտպանված լինել։
Բարձր ռիսկայնությամբ հղիության դեպքում։ Սեռական հարաբերությունը երեխային չի վնասում։ Սակայն սեռական հարաբերությունը հակացուցված է այն դեպքերում, երբ հղիությունը ռիսկային է։
Անձնական հիգիենայի բացակայություն։ Երբեմն անսպասելի սեռական շփումը կարող է վտանգավոր վարակի պատճառ դառնալ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը