Ֆրանսիական Lancome կոսմետիկական բրենդը ներկայացրել է Matte Shaker հագեցված երանգների նոր փայլատ շրթներկը: Այս մասին պատմել է մակնիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Նոր ապլիկատոր-կուշոնն ավելի ճշգրիտ քսում կապահովի:
Matte Shaker-ի հիմքում ընկած է Ultra Thin Film տեխնոլոգիան, որն ստեղծվել է երանգային քսուքի տեքստուրայի հիմքի վրա: Ուստի հեղուկ շրթներկը կրկնակի ավելի հագեցած է, քան սովորականը: Մակնիշի ներկայացուցիչները նորույթն անվանել են «չափազանց հանդուգն և չափազանց փայլատ»:
Lancome-ը կոսմետիկական բրենդ է, որը հիմնվել է 1935 թվականին Արման Պետիժանի կողմից: Մակնիշի առաջին հինգ բույրերը՝ Ժորժ Դելոմի էսքիզներով սրվակներում ներկայացվել են Բրյուսելի Համաշխարհային ցուցահանդեսում (1935): Մեկ տարի ավելի ուշ բրենդի տեսականին համալրվել է կոսմետիկական միջոցներով: 1964 թվականից մակնիշը պատկանում է L’Oreal ընկերությանը: