
Tage der Deutschen Sprache: Vortrag zu Gustav Klimt -ը իր էջում տեղեկացնում է, որ ս.թ. սեպտեմբերի 30-ին, ժամը 15.30-ին, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի կունենա ավստրիացի հրապարակախոս Բարբարա Դենշերի զեկույցը՝ «Կանայք՝ ոսկեգույնով պատված: Գուստավ Կլիմտի կյանքը և ստեղծագործությունը» թեմայով:
Բարբարա Դենշերն իր զեկույցում անդրադառնում է «Կլիմտյան ոճին», որին բնորոշ են ինտենսիվ գունավորումը, ոսկեգույնի հաճախակի կիրառումը, զարդանախշերի ձևավորումն արտաքին շերտում և հաճախ վառ արտահայտված սիմվոլիկան:
Կլիմտի ամենահայտնի և տպավորիչ կտավներից մեկը Ադել Բլոխ-Բաուերի դիմանկարն է, որը Կլիմտի ստեղծագործությանը բնորոշ ոսկեգույնի կիրառման, ինչպես նաև մոզաիկանման կառուցվածքի տիպիկ օրինակ է:
Կազմակերպիչ՝ Ավստրիական գրադարան
Վայրը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Սարյան փ․ 3, Երևան: