Արմեն Դարբինյան. «Հայաստանը ունի տեխնոլոգիական առաջատարը դառնալու բոլոր հնարավորությունները» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արմեն Դարբինյան. «Հայաստանը ունի տեխնոլոգիական առաջատարը դառնալու բոլոր հնարավորությունները»

Ռուս-հայկական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը 2016 թ. սեպտեմբերի 15-17-ը, Հելսինկիում՝ Ֆինլանդիա, մասնակցել է Բորիս Մինցի ինստիտուտի (BMI for Strategic solutions to GlobalChallenges), «Ժամանակակից աշխարհը. տնտեսության, քաղաքականության, բիզնեսի հիմնարար միտումները» թեմայով գիտաժողովին:

Գիտաժողովի մասնակիցները, հիմնականում եղել են տարբեր երկրների նախկին վարչապետերը, դիվանագետները: Մասնակիցների թվում են եղել, օրինակ՝ Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Կլաուսը, Ֆինլանդիայի նախկին վարչապետ, տնտեսական բարեփոխումների հեղինակ՝ Էսկո Ախոն, դեսպան Ռենե Նյուբերգը, ԼՂՀ Մինսկի խմբի նախկին համանախագահ՝ Սերգեյ Դուբինինը: Քննարկվող հարցերի շրջանակը ընդգրկել է նաև ԱՄՆ նախագահական ընտրությունները և դրա հետ կապված համաշխարհային տնտեսության և արտաքին քաղաքականության մարտահրավերները, Բրեքսիթի հետևանքները և այլն:

Նշնեք, որ Արմեն Դարբինյանը հանդիսանում է Բորիս Մինցի անվան ինստիտուտի ռազմավարական հետազոտությունների և համաշխարհային քաղաքականության գլոբալ փոփոխությունների և խնդիրների դիտորդական խորհրդի անդամ: Ինստիտուտը բացվել է 2016 թ. մայիսի 19-ին, Թել Ավիվի համալսարանի 60-ամյակի տոնակատարությունների շրջանակներում և ստացել է ռուս բարեգործ, հասարակական գործիչ և գործարար Բորիս Մինցի անունը:

«Ինձ համար գիտաժողովում առանձնակի հետաքրքրություն ներկայացրեց իմ նախկին գործընկեր, բարեփոխումների հեղինակ՝ հանրահայտ Էսկո Ախոյի հետ քննարկումները. Ֆինլանդիան մի քանի տարում, հիրավի, կատարեց հսկայական թռիչք, դառնալով նորարական տեխնոլոգիաներով և հաջող տնտեսական նորամուծություններով համաշխարհային առաջատար: Պարոն Ախոյի դերը այդ ամենում մեծ է: Ես և պարոն Ախոն համակարծիք ենք. այսօրվա աշխարհում առաջընթացի շարժիչ ուժը կարող են հանդիսանալ փոքր երկրները: Եվ Հայաստանը, Ֆինլանդիայի օրինակով, ունի բոլոր հնարավորությունները դա իրականացնելու համար: Անհրաժեշտ է ստեղծել թափանցիկ կրթության  գերժամանակակից համակարգ, համատեղելով այն ստեղծագործական ուժի հետ: Ժամանակակից տեխնոլոգիաները սահմաններ չեն ճանաչում, և չնայած մի կողմից բաժանարար սահմանները մեծանում են, միևնույն է՝ տեխնոլոգիաները վերացնում են սահմանները: Եվ այս գիտաժողովի նպատակն էր՝ քաղաքական և տնտեսական առաջնորդների համար խորհրդատվական մեխանիզմների ձևավորումը և առավել անվտանգ գործարարության համար տեսլականների ձևավորման մեխանիզմների մշակումը: Իհարկե, այս ամենը հնարավոր դարձավ կյանքի կոչել իմ լավ բարեկամ, բարեգործ և գործարար Բորիս Մինցի անմիջական մասնակցությամբ»,- Արմեն Դարբինյանը:

rau.am



Նման նյութեր