Կինոյի աշխարհն իր հրաշամանուկներն ունի: 1930-ականներին Շիրլի Թեմփլը 6 տարեկանում դարձավ «Օսկարի» ամենակրտսեր դափնեկիրը: Բայց նրա ճակատագիրը կրկնեց շատ հրաշամանուկներինը. նա մեծացավ, և նրան մոռացան:
Քննադատներից շատերը նրան միօրինակության մեջ մեղադրեցին, իսկ սովորական հանդիսատեսը նրան մեծարում էր, բայց երբ մեծացավ, նա անհետաքրքիր դարձավ բոլորի համար:
Կինոյի աշխարհից Շիրլին անցում կատարեց քաղաքական աշխարհ: Դարձավ Հանրապետական կուսակցության անդամ, մասնակցեց Նիքսոնի նախընտրական պայքարին, ձգտում էր սենատոր դառնալ… Նա դարձավ առաջին կինը, ով զբաղեցրեց նախագահի պրոտոկոլի ծառայության ղեկավարի պաշտոնը: Նա եղել է ԱՄՆ դեսպանը է Գանայում և Չեխոսլովակիայում: