Budetezdorovy.ru-ն գրում է, որ այս ըմպելիքը կօգնի արագացնել նյութափոխանակությունն ու կարգավորել վահանաձև գեղձի աշխատանքը։ Երբ վահանաձև գեղձը չի արտադրում անհրաժեշտ քանակով հորմոններ, դա հանգեցնում է վիճակի, որն անվանվում է հիպոթիրեոզ։ Այդ հորմոնները շատ կարևոր են, քանի որ կարգավորում են սրտի և ուղեղի աշխատանքը, խոլեստերինի մակարդակը, մարմնի ջերմաստիճանը։ Հիպոթիրեոզը հանգեցնում է առողջության հետ կապված մի շարք խնդիրների, այդ թվում՝ սիրտ-անոթային հիվանդությունների, հոդացավերի, ճարպակալման ու անպտղության։ Հիպոթիրեոզի ամենատարածված նշաններից են.
- մկանային ջղաձգումներ
- փորկապություն
- քաշի ավելացում
- հոգնածություն
- հիշողության կորուստ
- մազաթափություն
- մաշկի չորություն
- գրգռվածություն
- մրսկանություն
- դեպրեսիա
- թուլություն։
Կարող եք փորձել այս բնական հյութը, որը կօգնի կարգավորել վահանաձև գեղձի աշխատանքը և կնպաստի ինքնազգացողության լավացմանը։
Բաղադրիչներ
- ¼ թեյի գդալ կիտրոնի հյութ
- ¼ թեյի գդալ չոր իմբիր
- 1 բաժակ լոռամրգի հյութ
- ¼ ճաշի գդալ նարնջի հյութ
- ընկույզ
- ¼ գդալ դարչին
Պատրաստման եղանակը։ 2 բաժակ եռացրած ջրին ավելացրեք իմբիրը, դարչինը, ընկույզը։ Լավ խառնեք և թողեք 20 րոպե։ Ապա ավելացրեք լոռամրգի, նարնջի հյութը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը