Հանրահայտ «Կիևյան» տորթի դասական բաղադրատոմսը
Advertisement 1000 x 90

Հանրահայտ «Կիևյան» տորթի դասական բաղադրատոմսը

Մի անգամ հրուշակագործները մոռացել են սառնարանում դնել սպիտակուցային խառնուրդի մի մասը, և հաջորդ օրը ներկայանալով աշխատանքի՝ Կոնստանտին Նիկիտովիչ Պետրենկոն, 17-ամյա հրուշակագործի օգնական Նադեժդա Չեռնոգորի հետ վախով և տագնապով որոշել են սպիտակուցային խառնուրդը խառնել կարագային կրեմով, լցնել վանիլային փոշի և զարդարել ծաղկավոր զարդարանքներով: Հենց այսպես է առաջացել հանրահայտ «Կիևյան» տորթը:

Հիմա տորթի ապրանքանշանը և պատրաստման եղանակը պատկանում են Roshen հրուշակային ընկերությանը։

Բաղադրիչներ

Ձվի սպիտակուց – 12 հատ

Շաքարավազ – 500 գ

Ալյուր – 100 գ

Պնդուկ – 350 գ

Վանիլին – 2 տուփ

Կրեմ

Կարագ – 550 գ

Ձվի դեղնուց – 12 հատ

Շաքարավազ – 300 գ

Կաթ – 350 մլ

Կակաո – 20 գ

Վանիլին – 1 տուփ

Կոնյակ – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

Երկու միանման թասի մեջ առանձնացնել 12 սպիտակուց՝ յուրաքանչյուրում 6-ական: Ծածկել թաղանթով և թողնել 30-40 աստիճան տաքություն ունեցող տեղում 1 օր: Դեղնուցները, որոնք պետք են կրեմի համար, դնել սառնարանի մեջ:

24 ժամ անց սպիտակուցները պատրաստ են: Բարձր արագությամբ հարել դրանք՝ մինչև լավ պնդանալը: Չդադարեցնելով հարելը՝ ավելացնել 1 տուփ վանիլին և 50 գ շաքարավազ:

Առանձին թասի մեջ խառնել 200 գ շաքարավազ, 50 գ ալյուր և 175 գ մի փոքր բոված և մանրացրած պնդուկ: Ստացված խառնուրդն ավելացնել սպիտակուցային զանգվածին և զգուշությամբ խառնել՝ մինչև միասեռ դառնալը:

28 սմ կաղապարը պատել յուղաթղթով և վրան առատ կարագ քսել: Դրա մեջ լցնել խմորը և հարթեցնել: Նույնն անել 2-րդ շերտի մեջ:

Շերտերը թխել նախապես 150 աստիճան տաքացրած ջեռոցում 2-2.5 ժամ: Պատրաստի շերտերը թողնել հանգստանալու 12-24 ժամ:

Պատրաստել դեղնուցային կրեմ «Շառլոտ»: Թասի մեջ լցնել 300 գ շաքարավազ և վրան ավելացնել 350 մլ կաթ: Անընդհատ խառնելով՝ հասցնել եռման աստիճանի:

Առանձին թասի մեջ հարել 12 դեղնուցները և աստիճանաբար ավելացնել տաք կաթնային օշարակի կեսը: Հետ վերադարձնել զանգվածը մնացած կաթնային օշարակի մեջ, դնել կրակին և անընդհատ խառնելով՝ հասցնել եռման աստիճանի: Վերցնել կրակից և շարունակել խառնել մի քանի րոպե: Թողնել, որպեսզի սառչի:

Բարձր արագությամբ հարել 500 գ կարագը 1 տուփ վանիլինի հետ: Աստիճանաբար, չդադարեցնելով հարելը, ավելացնել արդեն սառած կաթնաձվային խառնուրդը: Կրեմը պատրաստ է: Կրեմի 1/3 մասը դնել մի կողմ՝ շոկոլադային կրեմ պատրաստելու համար (դրանով պետք է պատել տորթի կողքերը և երեսը): 3 ճ/գ պահել զարդարելու համար: Մնացած կրեմի մեջ ավելացնել 2 ճ/գ կոնյակ և նորից հարել:

Շոկոլադային կրեմ ստանալու համար մի կողմ դրված 1/3 մասի մեջ ավելացնել 20 գ կակաո և լավ խառնել:

Հավաքել տորթը: 28 սմ բացվող կաղապարի մեջ հարթ մասով ներքև դնել խմորի շերտը: Վրայից հաստ շերտով քսել կրեմ «Շառլոտը»: Ծածկել խմորի 2-րդ շերտով: Մի փոքր սեղմել: Մի փոքր կրեմ քսել: Շուռ տալ ափսեի մեջ և հանել կաղապարը:

Կողքերը և վրան շոկոլադային կրեմ քսել: Կողքերին մանրացրած պնդուկ շաղ տալ:

Զարդարելու համար առանձնացրած կրեմով տորթի վրա ծաղիկներ նկարել:

Պատրաստի տորթը մատուցելուց առաջ 5-6 ժամ պահել սառնարանում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը