Adme.ru-ն գրում է, որ որքան մոտենում է ամառը, այնքան շատ ենք մտածում գեղեցիկ կազմվածք ունենալու մասին։ Պարզվում է՝ հնարավոր է գեղեցիկ մարմին ունենալ՝ սննդակարգից բացառելով ընդամենը մեկ մթերք։ Ընդ որում, հնարավոր է արդյունքը պահպանել ամբողջ կյանքի ընթացքում։
Ավստրալուհի Կարոլին Հարթսը հուլիսին կդառնա 70 տարեկան։ Չնայած դրան՝ դժվար է չհիանալ կնոջ կազմվածքով։ Կարոլինը վստահ է՝ իդեալական մարմին ունենալու բանաձևը շատ պարզ է։ Հարզազրույցներից մեկում նա նշել է, որ նախ հարկավոր է հետևել օգտագործվող սննդին, ինչպես նաև ակտիվ լինել։ Արդարանալու համար նա երբեք չի խոսում իր տարիքի մասին, այժմ կրկին սկսել է թենիսով զբաղվել։
Կարոլինի գեղեցիկ մարմնի գաղտնիքը պարզ է. 30 տարի առաջ նա ստիպված էր հրաժարվել քաղցրավենիքից, այն ամենից, ինչը ռաֆինացված շաքար է պարունակում։ Կարոլինը շաքարային դիաբետ ուներ։ Մեկ տարի անց նա վերականգնեց օրգանիզմը, արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորվեց։ Նա ստեղծեց շաքարի փոխարինիչի վաճառքով զբաղվող սեփական ընկերությունը։ Բացի օգտագործվող սննդին հետևելուց՝ Կարոլինն օրվա ընթացքում քնում է 8 ժամ, շատ է քայլում, զբաղվում է սպորտով։
«Կյանքն իդեալական չէ։ Ամեն ինչ այնպես չի լինելու, ինչպես ցանկանում եք։ Բայց ամեն ինչ կարգին է։ Եթե ինքներդ ձեզ մարտահրավեր եք նետել կամ դեռ հիշում եք ունեցած որևէ անհաջողություն, գործի անցեք։ Սկսեք նորից, եթե դրա կարիքը լինի։ Ես հավատում եմ՝ եթե մի դուռ փակվում է, մյուսը բացվում է։ Չեմ ասում, թե ինձ հետ միշտ ամեն ինչ կարգին է։ Ինձ համար ևս բարդ ժամանակներ են լինում, բայց գաղտնիքն այն է, որ բաժակը կիսով չափ լի է։ Սկսեք գործել»,- ասում է Կարոլինը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը