«Կլոն» հեռուստասերիալը ժամանակի ամենասիրված հեռուստասերիալներից մեկն էր։ Այն տարածված էր ոչ միայն Պորտուգալիայում, այլև Հայաստանում ու Ռուսաստանում։ Թե ինչպես են տարիների ընթացքում փոխվել դերասանները, գիտեն բոլոր նրանք, ովքեր հետևել են հեռուստասերիալին, սակայն, թե ինչ հարաբերություններ ունեն արդեն հարազատ դարձած կերպարները՝ քչերին է հայտնի։
Vokrug-ը գրում է, որ հեռուստասերիալի գլխավոր դերասաններ Ջովաննա Անտոնելին (Ջեյդ) և Մուրիլու Բենիսիուն (Լուկաս) ժամանակին սիրավեպ են ունեցել և հասցրել են չորս տարի միասին ապրել։ Դերասանները համատեղ որդի ունեն՝ Պյերոն։ Սակայն նրանց սիրավեպն ավարտվել է և Ջովաննան ամուսնացել է ամերիկացի բիզնեսմեն Ռոբերտո Լոկսացիոյի հետ։ Նրանք պլանավորում էին միասին մեկնել ԱՄՆ, սակայն Մուրիլուն թույլ չի տվել, որպեսզի որդուն ևս տանեն։ Այս թեմայի շուրջ մի քանի դատական գործ է հարուցվել, որի արդյունքում Ջովաննան ու իր ամուսինն ամուսնալուծվել են։ Այժմ դերասանուհին սիրավեպ ունի ռեժիսոր Լեոնարդո Նոգեյրայի հետ։ Նրանք երկու դուստր ունեն, իսկ Ջովաննան շարունակում է լինել ամենապահանջված դերասանուհիներից մեկը։
Մուրիլուն ժամանակավորապես դադարել է սերիալներում նկարահանվել։ Այժմ նա քաղաքացիական ամուսնության մեջ է «Կլոնի» մեկ այլ դերասանուհու` Դեբորա Ֆալաբելայի (Մել) հետ։ Լրատվամիջոցները գրում են, որ դերասանը որոշել է, որ իր կողքին, անպայման, հեռուստասերիալի դերասանուհիներից մեկը պետք է լինի։