Ճարպակալումը ժամանակակից հասարակության շրջանում ամենատարածված խնդիրներից է։ Marketium.ru կայքը գրում է, որ մարմնի տարբեր հատվածներում ճարպերի կուտակումը վկայում է որոշակի խնդիրների առկայության մասին։
Ճարպակալում մարմնի վերին հատվածում։ Սա չափազանց շատ ուտելու նշան է։ Առաջին հերթին՝ հարկավոր է առողջ, հավասարակշռված սնունդ օգտագործել և ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել։ Հիշեք, որ մարմնի վերին հատվածում ճարպակալումը մեծացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի, հիպերտոնիայի և այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը։
Մեծ որովայն։ Ամենայն հավանականությամբ, սա չափազանց շատ ալկոհոլ օգտագործելու հետևանք է։ Այս դեպքում հարկավոր է նվազագույնի հասցնել ալկոհոլային խմիչքների օգտագործումը։ Իհարկե, հնարավոր է նաև ֆիզիկապես ակտիվ լինել և հետևել հավասարակշռված սննդակարգի։
Ճարպակալում որովայնի ներքևի հատվածում։ Սա դեպրեսիայի և անհանգստության նշան է։ Ճարպակալման այս տեսակը հարկավոր է բուժել միաժամանակ երկու եղանակով՝ լարվածության թուլացում և ֆիզիկական վարժություններ։
Մեծ որովայն և ճարպակալում մեջքի վերին հատվածում։ Սա նստակյաց կյանքի արդյունք է։ Այս դեպքում հարկավոր է ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել, ինչպես նաև շտկել սննդակարգը։ Չի կարելի անուշադրության մատնել նաև արյան մեջ շաքարի մակարդակը։
Ճարպակալում մարմնի ներքևի հատվածում։ Սա առավել հաճախ հանդիպում է կանանց շրջանում։ Մարմնի այս հատվածում կուտակված ճարպից ազատվելու համար հարկավոր է պարբերաբար ֆիզիկական վարժություններ անել։
Ճարպակալում մարմնի ներքևի հատվածում՝ մինչև ոտքերի ծայրը։ Ճարպակալման այս տեսակն առավել հաճախ հանդիպում է հղի կանանց շրջանում։ Նոր ծննդաբերած կինն այս դեպքում պետք է խորհրդակցի բժշկի հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը