Լողազգեստի սեզոնին ձեզ կօգնեն նիհարել առողջ սնունդը և սպորտով զբաղվելը: Սակայն մի քանի մթերքներ էլ կան, որոնք եթե ավելացնեք ձեր սննդակարգին, նիհարելու գործընթացը կարագանա:
Հատապտուղներ
Հատապտուղները կալորիաներ քիչ են պարունակում, սակայն շատ են պարունակում ջուր և բջջանյութ: Դրանք նաև շատ հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք օգնում են առողջության պահպանմանը և նյութափոխանակության արագացմանը: Հենց այս պատճառով ամռանը հատապտուղները պետք է դառնան մեր ամենօրյա սննդակարգի պարտադիր մասը:
Դեղձ
Դեղձի մեջ մեծ քանակով սննդային մանրաթելեր են պարունակվում, որոնք կօգնեն ազատվել փքվածությունից և մետեորիզմից (աղիներում գազերի կուտակում): Այս ամենին գումարած՝ դեղձը նաև արագացնում է նյութափոխանակությունը, իսկ մեկ պտղի մեջ ընդամնեը 50 կալորիա է պարունակվում: Այսպիսով, դեղձը իրեն լողազգեստով ցուցադրել ցանկացողների համար կատարյալ մթերք է:
Կանաչ թեյ
Կանաչ թեյը ոչ միայն փակում է ախորժակը, այլև նյութափոխանակությունն է արագացնում: Ամեն առավոտ մեկ գավաթ կանաչ թեյ խմեք: Սակայն հիշեք՝ այս թեյը չարաշահել չի կարելի. եթե շատ խմեք, այն օրգանիզմից կալցիումը կհանի:
Ավոկադո
Այս էկզոտիկ միրգը բազմահագեցած ճարպեր է պարունակում, որոնք արագ են հագեցնում և արագացնում նյութափոխանակությունը՝ կալորիաներն այրելով: Ավոկադոն կարելի է օգտագործել հումուսի հետ, որն օրգանիզմին բջջանյութի և սպիտակուցների լրացուցիչ քանակ կտա:
Եգիպտացորեն
Չնայած եգիպտացորենը պատկանում է օսլա պարունակող բանջարեղենին, մեծ քանակով սննդային մանրաթելեր և փոքր քանակով կալորիաներ է պարունակում: Օսլա պարունակող բանջարեղենի տեսակներից եգիպտացորենը համարվում է ամենաառողջ ընտրությունը:
Նուշ
Նուշն առողջ ճարպերի, սպիտակուցների և E վիտամինի լավ աղբյուր է, որոնք արագացնում են նյութափոխանակությունը: Այն հրաշալի ուտեստ է սննդի հիմնական ընդունումների միջև՝ քաղցի զգացումը նվազեցնելու համար: Սակայն ահրաժեշտ է նուշը չափավոր օգտագործել՝ չի կարելի օրական 6 նուշից ավելին ուտել, քանի որ այն բավական շատ կալորիաներ է պարունակում: