Ամենաարդյունավետ ըմպելիքը՝ նիհարելու և ախորժակը «նվազեցնելու» համար
Advertisement 1000 x 90

Ամենաարդյունավետ ըմպելիքը՝ նիհարելու և ախորժակը «նվազեցնելու» համար

Եթե Դուք անընդհատ ուզում եք ինչ-որ բան ուտել, և հիմնականում՝ ինչ-որ քաղցր բան, ապա այս ըմպելիքը փրկություն է: Խոտերից պատրաստված թուրմը, ինչի մասին կգնա խոսքը, կարելի է անվանել ամենաարդյունավետ ըմպելիքը նիհարելու և ախորժակը «նվազեցնելու» համար:

Խոտերով պատրաստված թեյն օրգանիզմից հանում է ավելորդ ամեն ինչ՝ և տոքսինները, և ջուրը, ինչպես նաև օգնում է նորմալացնել մարսողությունը և «նվազեցնում» է ախորժակը: Բոլոր բաղադրիչները բնական են և հեշտ է գտնել ցանկացած դեղատանը:

Տնային պայմաններում պատրաստված՝ նիհարելու համար թեյը պետք է խմել փուլերով. 2 շաբաթ խմել, 2 շաբաթ ընդմիջում անել և նորից կրկնել:

Տնական թեյ՝ նիհարելու համար

Բաղադրիչներ

  1. Կաղնու կեղև – 50 գ
  2. Օշինդր – 50 գ
  3. Հազարաթերթիկ – 50 գ
  4. Լվածաղիկ – 50 գ
  5. Դժնիկ – 50 գ
  6. Եռացրած ջուր – 1 բաժակ

Բաղադրության առանձնահատկությունները

  1. Կաղնու կեղևը պարունակում է կալցիում, որը նպաստում է նիհարեցմանը:
  2. Դառը օշինդրն օգնում է այրել ներքին ճարպը, փոքրացնում է ախորժակը, ինչպես նաև ոչնչացնում է օրգանիզմի պարազիտներին:
  3. Հազարաթերթիկն արագացնում է մարսողության պրոցեսը:
  4. Լվածաղիկը խթանում է գաղտնի-շարժիչային գործընթացներն աղեստամոքսային տրակտում:
  5. Դժնիկն ունի թուլացնող հատկություն և օգնում է օրգանիզմից հեռացնել չմարսված կերակուրը:

Պատրաստումը

  1. Խառնել բոլոր խոտերը և տեղադրել լավ փակվող ապակե բանկայի մեջ:
  2. Խոտի 1 թ/գ խառնուրդի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր և թողնել 10 րոպե թրմվելու համար: Այդ նպատակի համար ամենահարմարը թերմոսն է:
  3. Խմել 1 բաժակ առավոտյան մինչև կերակուր ընդունելը, քանի այն տաք է: Թեյը դառն է, դրա համար խորհուրդ է տրվում խմել այն մի փոքր մեղրով:
  4. Նախաճաշել՝ թեյը խմելուց կես ժամ անց:

Ինքնուրույն պատրաստելով թեյը՝ Դուք կարող եք վստահ լինել, որ այն չի պարունակում օրգանիզմի համար վնասակար նյութեր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը