Տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց նախասիրությունները սեքսում
Advertisement 1000 x 90

Տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց նախասիրությունները սեքսում

Հոգեբանության մեջ գոյություն ունի «մասնագիտական դեֆորմացիա» հասկացությունը: Պարզվում է, որ մասնագիտական դեֆորմացիան անդրադառնում է նաև մարդու սեքսուալ կյանքի վրա: Հետազոտող, ուսումնասիրող (բժիշկ, գիտնական) մասնագիտություն ունեցող կանայք սեքսի մեջ զգուշավոր են, կարևորում են ֆիզիոլոգիական ապահովությունը:

Ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվող կանայք (սպորտ, տնային գործեր) այդքան էլ չեն կարևորում սեքսը, քանի որ ադրենալինի պակաս չունեն. ֆիզիկական աշխատանքն արյան մեջ բարձրացնում է ադրենալինի տոկոսը: Կառավարող մասնագիտության տեր կանայք (ուսուցչուհի, մենեջեր, ոստիկան) սեքսի մեջ ավելի կտրուկ և պահանջկոտ են: Իրավաբանները կանխատեսելի սեքս են սիրում, առանց էքսպերիմենտների:

Քաղաքական գործիչները և բիզնես-լեդիներն արագ և նվաճողական սեքսի կողմնակից են: Արվեստագետներն ավելի հակված են սուբլիմացիային` էներգիայի տեղափոխմանը մեկ այլ վայր: Սեքսուալ կյանքով կարող են չապրել երկար ժամանակ, բայց սեքսի մեջ նրբանկատ են, սիրում են փոփոխություններ և նորամուծություններ, անկայուն են: Հաշվապահներն ավելի պահպանողական և բնազդային սեքսի կողմնակից են:

Ըստ սեքսոլոգի` կինը պետք է իր աշխատանքը հաճույքով կատարի, եթե ուզում է գերազանց սեռական կյանք ունենալ: Ամեն մասնագիտություն իր ազդեցությունն է թողնում կնոջ սեռական կյանքի վրա: Ուսուցչուհիները և դերասանուհիները սիրում են միշտ ուշադրության կենտրոնում լինել, ձգտում են ճանաչման:

Սեքսի մեջ էլ նրանք ուզում են, որ զուգընկերը հիանա իրենցով: Հաշվապահները սիրում են կայուն հարաբերություններ. սեքսը նրանց համար ուտելու պես մի բան է` բնական պահանջ, որը բավարարման կարիք ունի: Բժշկուհիները զգուշավոր են, նուրբ, դեմ են սադիզմին: Առաջին հերթին մտածում են տղամարդուն բավարարելու մասին, ամեն ինչ սիրում են «որակով» անել: Ոստիկան կինն այդքան էլ չի կարևորում սեքսը. կա հնարավորություն` կբավարարվի, չկա` խնդիր չէ, կզսպի իրեն: Նրանց համար սեքսը բնական վիճակ է, դեմ են ամեն տեսակի սիրախաղերի, սիրում են արագ սեքս:

Եվ  այսպես տարբեր մասնագետների տեր մարդկանց նախասիրությունները.

-Բժշկուհին նախընտրում է «առողջ» սեքսը
-Նկարչուհին «զգացմունքային» սեքսի սիրահար է

-Իրավաբանն «ամուր» սեքսի պաշտպան է

-Հաշվապահը «բանական» սեքսի կողմնակից է

-Ուսուցչուհուն դուր է գալիս «իշխող» սեքսը

-Դերասանուհին «կայուն» սեքսի կողմնակից է

-Ոստիկանն էլ նախընտրում է «ապահով»սեքսը

doctors.am