Աշխարհահռչակ Ջենիֆեր Լոպեսը, ով այս օրերին Ֆրանսիայում է, ընկերոջ՝ բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ Ռիվիերայում վայելում է իր հանգիստը:
Աստղային զույգին պապարացիները բռնացրել են զբոսանավ նստելիս: 47-ամյա Լոպեսն ունեցել է խիստ ոճային տեսք՝ նախապատվությունը տալով դասական սև ու սպիտակին և բարձրակրունկներին, գրում է The Daily Mail-ը: