Ինչպես ասում են, մեքենան ցածր բարձրության վրա էր թռչում…
Պետրոպավլովսկ-Կամչատսկում, Ավտոմոբիլիստների փողոցի վրա արտասովոր ՃՏՊ է տեղի ունեցել: Subaru Impreza ավտոմոբիլը բախվել է շենքի 2-րդ հարկի պատշգամբին:
Ինչպես պարզ է դարձել, Subaru Impreza-ի վարորդը մեքենան մեծ արագությամբ վարելիս, կորցրել է կառավարումը, բախվել ծառին, որից հետո ետ շպրտվելով, հայտնվել է Toyota Ace միկրոավտոբուսի տանիքին, և ապա սլացել և բախվել բազմահարկ շենքի 2-րդ հարկում գտնվող պատշգամբին, որից հետո մեքենան ցած է ընկել ջարդելով առաջին հարկի բնակարանի պատուհանը:
Տարօրինակ է, բայց վարորդրն ու ուղևորը ողջ են մնացել, հոսպիտալացվել են և գտնվում են վերակենդանացման բաժնում: Պարզ է դարձել նաև, որ նրանք հարբած են եղել և ոստիկանության աշխատակիցներ են: Բոլոր վնասված մեքենաները վերականգնման ենթակա չեն:
avtosabr.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը