Սեռական հարաբերությունների սկիզբը դեռահասների մոտ
Advertisement 1000 x 90

Սեռական հարաբերությունների սկիզբը դեռահասների մոտ

Դեռահասի մարմնի փոփոխության և հասունացման հետ միաժամանակ, առաջանում է հետաքրքրություն սեռական կյանքի նկատմամբ: Ուսումնասիրությունները, անցկացրած Ասիայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի, Եվրոպայի 20 զարգացող երկրներում, ցույց են տվել, որ մարդկանց մեծ տոկոսը սեռական կյանքով սկսում են ապրել դեռահասության շրջանում:

Հետազոտության արդյունքների հաշվետվությունում նշված է, որ այդպիսի սեռական հարաբերությունների մեծ մասը կրում են վտանգավոր բնույթ: Պահպանակների և հակաբեղմնավորիչների օգտագործումը մշտական չէ, և շատ հաճախ այդպիսի կապերը հետևանք են լինում անցանյկալի հղիությանը և ապօրինի արհեստական վիժումների:

Երիտասարդները պետք է լավ տեղեկացված լինեն սեռական կուլտուրայի հարցերի վերաբերյալ, սեռական կյանքի բնույթի և հակաբեղմնավորիչ եղանակների կիրառման մասին:

Կատարված հետազոտությունները ցույց են տալիս նաև, որ տղաների մեծ տոկոսը սեռական կյանքով սկսում է ապրել ավելի վաղ, քան նույն տարիքի աղջիկները:

Մի շարք գործոններ, ինչպիսիք են սեռական հարաբերությունների թիվը և զուգընկերների թիվը, հակաբեղմնավորիչների ցանկացած տեսակի օգտագործումը ազդում են դեռահասի սեռական վարքագծի կուլտուրայի վրա.

իրավիճակն ընտանիքում. այն դեռահասների համար, որոնք լավ հարաբերություններ ունեն ծնողների հետ, բնորոշ է սեռական կյանքի ավելի ուշ սկիզբը:

իրավիճակը դպրոցում. այն դեռահասների համար, որոնք լավ հարաբերություններ ունեն ուսուցիչների հետ, բնորոշ է սեռական կյանքի ավելի ուշ սկիզբը:

կրոն. հավատացյալ դեռահասների համար բնորոշ է սեռական կյանքի ավելի ուշ սկիզբը:

սովորույթներ. այն դեռահասների համար, որոնք ունեն վնասակար սովորություններ, ինչպիսիք են ալկոհոլը և թմրանյութերի օգտագործումը, վաղ սեռական հարաբերությունների սկիզբը մեծ հավանականություն ունի:

Ամբողջ աշխարհում շատ դեռահասներ սեռական կապերի մեջ մտնելը դիտարկում են որպես իրենց տղամարդկությունը և հաջողությունը հաստատող ավանդույթ: Իսկ աղջիկների և կանանց դերը հիմնականում լինում է պասիվ:

doctors.am