Calvin Klein ամերիկյան նորաձևության տունը մի քանի կադր է ցուցադրել նոր գովազդային արշավից: Դրանում օգտագործվել են մոդել Քեյթ Մոսի երիտասարդության շրջանի ավելի վաղ անհայտ լուսանկարներ: Այդ մասին հայտնել է Fashionista-ն:
Obsessed բույրը գովազդելու համար օգտագործվել են 1993 թվականի լուսանկարներ: Դրանց հեղինակը լուսանկարիչ Մարիո Սորենտին է, որն այն ժամանակ Մոսի մտերիմն էր: Լուսանկարներն արվել են Վիրջինյան կղզիներում: Նորաձևության տան կրեատիվ տնօրեն Ռաֆ Սիմոնսի խոսքով՝ այդ նկարահանումը ոչ միայն սիրո պատմություն է, այլև կուլտային պահ նորաձևության լուսանկարչության պատմության մեջ:
Calvin Klein-ն ամերիկյան նորաձևության տուն է, արտադրում է տղամարդկանց և կանանց հագուստ, ինչպես նաև ներքնազգեստներ, կոշիկ, պարֆյումերիա, ժամացույցներ և աքսեսուարներ: Հիմնադրվել է դիզայներ Քելվին Քլյայնի կողմից: Մակնիշը 1968 թվականին գրանցվել է Նյու Յորքում: Ներկայում կրեատիվ տնօրենի պաշտոնն զբաղեցնում է դիզայներ Ռաֆ Սիմոնսը, որն ավելի վաղ համագործակցում էր Dior-ի հետ:
Բրիտանացի գերմոդել և դերասանուհի Քեյթ Մոսի փառքի գագաթնակետը 1990ական թվականներին կեսերն էր: Իր կարիերայի ընթացքում նա մասնակցել է Gucci-ի, Dolce & Gabbana-ի, Versace-ի, Chanel-ի գովազդային արշավներին և ցուցադրություններին: 2016 թվականի գարնանը նա խզել է պարտավորագիրը Storm մոդելային գործակալության հետ, որտեղ աշխատել էր 14 տարեկանից: Աշնանը նա բացել է սեփական ընկերությունը: