Ամռան երեկոներն անցկացնելու լավագույն միջոցն ընկերների հետ հավաքույթներն են, որոնք, սակայն, հնարավոր չէ պատկերացնել՝ առանց զովացուցիչ ըմպելիքների: Նախքան ընկերներին հավաքույթի հրավիրելը՝ առաջարկում ենք Ձեզ տնային պայմաններում պատրաստել ամառային թեթև ըմպելիք, որը կօգնի դիմանալ արևի կիզիչ տաքությանը:
Բաղադրիչներ
- Կիտրոն – 2 հատ
- Շաքարավազ – 200 գ
- Ջուր – 1 լ
- Սառույց
Պատրաստման եղանակը
- Կտրատեք կիտրոնները և դրեք բլենդերի մեջ: Ավելացրեք ջուրը, շաքարավազը և սառույցը: Խառնեք 1 րոպե:
- Ըմպելիքն անցկացրեք մանր մաղի միջով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը