Նորին մեծություն` օրգազմ
Advertisement 1000 x 90

Նորին մեծություն` օրգազմ

Օրգազմը սեքսուալ գրգռվածության գագաթնակետն է, որը առաջացնում է հաճույքի մեծ զգացում և բավարարվածություն: Տեղի է ունենում էրոգեն գոտիների մեխանիկական գրգռման միջոցով:

Օրգազմի բացակայությունը՝ անօրգազմիան, կանանց սեռական առողջության առանցքային խնդիրներից է: Հաճախ այնպայմանավորվածէլինում հոգեբանական  գործոններով: Անօրգազմիայի դեպքում սեքսուալ խթանումըառաջացնում է  գրգռվածություն, բայց օրգազմ լինում է կամ հազվադեպ, կամ բացակայում է  ընդհանրապես:

Երբեմն կանանց սեռական հարաբերությունը պարզապես հաճելի է և   նրանք ունենում են որոշակի հոգեկան հանգստություն՝ առանց օրգազմի:

Հաճախ  կանանց մոտ անօրգազմիան անհանգստության, անքնության, ներքին լարվածության,  գլխացավերի, որովայնի ստորին հատվածիշրջանում ցավի, զուգընկերոջ հետ  գերդրդվածության  առաջացման պատճառ է դառնում:

Սկզբնական շրջանում նման ախտանիշները ի հայտ են գալիս միայն անմիջապես սեռական ակտից հետո, իսկ  հետագայում կարող է առաջացնել նևրոտիկ խանգարումներ կայուն ախտանիշներով:

Ի  հայտ է գալիս զուգընկերոջ հանդեպ սառնություն, հաճախ են լինում  կոնֆլիկտային իրավիճակներ, մինչև անգամ փախուստ սեռական մերձեցումից:

Տևական անօրգազմիկ վիճակը հետագայում կարող է առաջացնել փոքր կոնքում  կանգային երևույթներ, որն էլ հիմք է հանդիսանում բորբոքային երևույթների  համար:

Ոմանք օրգազմ կարողանում են ապրել առանց մեխանիկական գրգռման: Օրգազմ ապրում են նաև քնած ժամանակ` էրոտիկ երազների ազդեցության ներքո:

Տղամարդու օրգազմը բաղկացած է երկու փուլից` նախաօրգազմ և բուն օրգազմ: Նախաօրգազմի ժամանակ տեղի է ունենում առնանդամի հզոր լարվածություն և գլխիկի հատվածում խտտանքի սովորական զգացում: Եթե այդ պահին դադարեցվեն հեշտոցի խթանիչ շարժումները (ֆրիկցիաները), և աստիճանաբար նվազի գրգռվածությունը, ապա հնարավոր է կանխել սերմնաժայթքումը:

Երբ կինը բավականաչափ գրգռված չէ, գրեթե բոլոր տղամարդիկ, զգալով, որ օրգազմն ուր որ է հասունանում է, նման մեթոդով երկարացնում են սեռական ակտի տևողությունը: Յուրաքանչյուր հաջորդ զսպումն ավելի դժվար է իրականացնել: Ի վերջո, նման դեպքերում նախաօրգազմը վերածվում է օրգազմի, և տեղի է ունենում սերմնահեղուկի ժայթքում: Որոշ կանայք հենց այդ պահին ավելի հզոր օրգազմ են ապրում: Ոմանք էլ ասում են, որ հաճույք են ապրում այն պահին, երբ տղամարդու առնանդամը սերմնաժայթքումից հետո կորցնում է առաձգականությունը:

Ինտիմ մերձեցման ժամանակ պետք է ձգտել որոշակի պայմանների իրականացմանը: Այլ կերպ ասած` սեռական ակտը պետք է հաճույք պատճառի և տղամարդուն, և կնոջը: Հետևաբար օրգազմ պետք է երկուսն էլ ապրեն: Իսկ դա հնարավոր է միայն այն ժամանակ, երբ տղամարդն ու կինը սիրում եմ միմյանց և սեքսին էգոիստաբար չեն մոտենում:

Հաճախ ստացվում է այնպես, որ տղամարդը տեսականորեն գիտի կնոջ մարմնի էրոգեն գոտիները, որոնց շոյանքների ժամանակ կինը հաճույք է ստանում: Սակայն սիրախաղի ժամանակ կնոջ մերկ մարմնից գրգռված տղամարդը հաճույքով շոյում է այն մասերը, որոնք իրեն են դուր գալիս և գրգռում են միայն իրեն: Դա, իհարկե, լավ է, երբ զույգի ճաշակները համընկնում են: Իսկ եթե ոչ, ապա տղամարդը հայտնվում է գրգռվածության գագաթնակետին, իսկ կինն այդ փուլին նույնիսկ չի էլ մոտեցել: Այստեղ մեծ է կնոջ սեռական դաստիարակության դերը:

Ավանդաբար տղամարդու օրգազմը համարվում է ոչ այնքան վառ, քան կնոջը, և հատուկ ջանքեր չի պահանջում դրա առաջացման համար: Դա պայմանավորված է տղամարդու սեքսուալության ֆիզիոլոգիական առանձնահատկություններով:

Ցեղի շարունակության մեխանիզմը, հազարամյակներ առաջ դառնալով նաև լիցքաթափման և հաճույք ստանալու միջոց, ստանդարտ իրավիճակում տղամարդուց մշտապես պահանջում է սեփական ուժերի և հմտությունների դրսևորում:

Նվերների մատուցում, այցելություն ռեստորան, սիրահետում, ուշադրության բազմապիսի դրսևրումներ. սա խաղի այն մասն է, որը հաճոյաբար և հետաքրքրասիրությամբ ընդունում են երկու կողմերը: Ընդ որում, սիրախաղի մասնակիցներին հետաքրքրում է արդյունքը` օրգազմը: Ցեղի շարունակությունը, այն միակին տիրանալու երջանիկ հնարավորությունը և վերջնակետը տղամարդու բացահայտված սեքսուալությունն է:

Արդյո՞ք կնոջ օրգազմն ավելի բարդ է և հարուստ, քան տղամարդունը: Հաճախ առնանդամի տերերն էլ չեն պատկերացնում, որ գոյություն ունեն տղամարդու օրգազմի տեսակներ: Առաջին տեսակը սեռական ակտի վերջնակետն է, որը կապված է առնանդամի գրգռման հետ, և շատերի համար միակ տեսակն է: Երկրորդը, որը իսկական տղամարդու համար ամոթալի երևույթ է և այլասերում է համարվում, շագանակագեղձի մերսման արդյունքում առաջացած օրգազմն է, որը ավելի վառ է և հագեցած, քան ավանդականը: Վերջինս հիմնականում առաջանում է կնոջ կողմից լաբիոգենիտալ խթանումների ժամանակ, ինչպես նաև գրգռման և լիցքաթափման ընդունված տարբերակ է հոմոսեքսուալ հարաբերություններում:

Բնության օրենքներով տղամարդը միշտ պատրաստ է սեքսին, նրա գրգռվածության արագությունն ավելի բարձր է, քան կնոջինը, լրացուցիչ գործոններն այնքան էլ կարևոր չեն: Որոշ դեպքերում սովորական մաստուրբացիան (ձեռնաշարժություն) միակ միջոցն է տղամարդուն գրգռելու համար: Եվ այս փաստը ստիպում է տղամարդուն համարել կոպիտ և հասարակ էակ, որն ունակ չէ հուզականության ճանապարհով հասնել հաճույքի բարձրագույն կետի:

Այստեղ է թաքնված խնդրի ոչ ճիշտ ընկալումը և թերհասկացությունը: Իրոք, շատ դեպքերում տղամարդն աշխատում է որքան հնարավոր է արագ անցնել սեռական ակտին: Մանավանդ որ սեռական ակտը առաջացած պահանջների բավարարման բնական միջոց է: Իրականում տղամարդու օրգազմի գաղտնիքներն այնպիսին են, որ առավել վառ զգացողություններ առաջանում են այն ժամանակ, երբ ամբողջ պրոցեսը նման է խաղի` բոլոր ընդունելի միջոցներով` համբույր, քնքշանք, շոյանք և այլն: Միայն փնտրելով և գտնելով կարելի է հասնել ցնցող արդյունքների, որոնք բնորոշ են երկկողմանի սեքսուալ լիարժեք բավարարվածությանը:

Տղամարդու օրգազմի երկարատևությունը հուզում է ոչ միայն իրենց` տղամարդկանց, այլև կանանց: Եվ դա զարմանալի չէ, քանի որ սիրած մարդուն բավարարելու նոր միջոցների փնտրտուքը նվիրվածության արտահայտման դրսևորում է: Ինչպես ցանկացած պրոցես, սեքսը նույնպես մանրակրկիտ ծանր պատրաստություն է պահանջում: Տղամարդու օրգազմը երկարատև և հետաքրքիր է դառնում, եթե դրան ուշադրություն հատկացնեն: Լավագույն արդյունքի հասնելու համար կարևոր են ոչ միայն մեխանիկական, այլև զգայական ըմբռնումները:

Գոյություն ունի հոգևոր զարգացման հատուկ մեթոդաբանություն, որն օգնում է երկարացնել նախաօրգազմային պահը և հաճույք ստանալ մտավոր ազդեցության ներգործությամբ:

Կնոջ օրգազմը ֆիզիոլոգիական իմաստով հեշտոցի նախամուտքի սպազմատիկ կծկումներն են, որոնք տեղի են ունենում սեռական ակտի կուլմինացիոն պահին:

Դրանք կարող են ուղեկցվել հաճույքի ուժեղ ալիքներով, որոնք տարածվում են ամբողջ մարմնով: Այդ ալիքների աղբյուրի կենտրոնում է գտնվում ծլիկը, որը գրգռման ժամանակ արյան ներհոսից ուռչում է:

Կնոջ օրգազմը լինում է մի քանի տեսակի: Ոմանց մոտ օրգազմը հաճույքի թեթև ալիք է, ոմանք էլ օրգազմ են ապրում բուռն, ինչպես պայթյուն, վառ և կրքոտ: Կինը սեռական ակտի ժամանակ կարող է մեկը մյուսին հաջորդող մի քանի օրգազմ ապրել: Նման կանայք կոչվում են մուլտիօրգաստիկ: Կանանց մոտ օրգազմը կարող է լինել նաև անորոշ տեղակայման` պարանոցի, կրծքի, ձեռքերի, ոտքերի և այլ էրոգեն գոտիների խթանման ժամանակ: Այս տիպի կանայք ուժեղ գրգռվածություն և հաճույքի թույլ ալիքներ են ապրում նույնիսկ այն ժամանակ, երբ մտովի պատկերացնում են սեքսը սիրելիի հետ:

Կանայք, որոնք երկար ժամանակ սեռական կյանքով չեն ապրել, նաև օրգազմ “ճաշակելու” հնարավորությունից են զրկվել: Նման դեպքերում կարող են առաջանալ նևրոտիկ տարատեսակ խանգարումներ: Իսկ այն կանայք, ովքեր ունեն կայուն սեռական կյանք և պարբերաբար օրգազմ են ապրում, սովորաբար, նման խնդիրներ չեն ունենում: Ընդհակառակը` նրանք գերազանց ինքնազգացողություն ունեն և հոյակապ տեսք ունեն: Այսպիսի կնոջ երջանկությունը ներսից է ճառագում:

Հեշտոցային օրգազմ կինը ապրում է հեշտոցային սեռական հարաբերության ժամանակ: Այս օրգազմը սեռական ակտի ժամանակ տղամարդուց լրացուցիչ փաղաքշանք գրեթե չի պահանջում: Հաճույքի ուժգնությունը և տևողությունը կախված են շարժումների արագությունից և խորությունից: Եթե սեռական շարժումները (ֆրիկցիաները) դանդաղ են և խորը, այսինքն` առնանդամն ամբողջությամբ է մտնում հեշտոց, կինը կարող է ապրել վառ օրգազմ, որը կարող է տևել նույնիսկ մինչև մեկ րոպե: Կնոջը գունեղ և հրավառ օրգազմ պարգևելու համար ցանկալի է սեռական շարժումները աստիճանաբար արագացնել:

Ծլիկային օրգազմը տեղի է ունենում ձեռքերով, առնանդամով, լեզվով կամ շուրթերով խթանելու ժամանակ:

Օրգազմ տեղի է ունենում նաև «G» կետի խթանման ժամանակ: Դրան կարելի է հասնել մատնային ստիմուլյացիայի օգնությամբ, որի ժամանակ այդ կետը ուռչում և փոքր-ինչ մեծանում է:

Կնոջ օրգազմի խնդիրն այն է, որ հաճախ հաճույքի ալիքները լինում են փոքր, աննկատ: Մյուս խնդիրն էլ այդ ալիքների իսպառ բացակայությունն է. որքան էլ տղամարդը փաղաքշի և շոյի կնոջը, օրգազմ չի առաջանում: Այս խնդիրն ունի երկու պատճառ: Առաջինը փոքր կոնքի արյան անբավարար շրջանառությունն է, որի արդյունքում թերգրգռված են նյարդային համակարգի կոնքային և սեռական ճյուղերը: Երկրորդը կապված է կնոջ լարված գիտակցության հետ: Այսինքն` ինչպես է տրամադրված սեռական ակտին և որքանով է պատրաստ ընդունել հաճույքի ալիքները:

Իրոք, որքան էլ տղամարդը հմուտ լինի այդ գործում, մինչև կինն իր գիտակցությամբ բոլոր վիրբրացիաները և սեքսուալ փաղաքշանքները չընդունի որպես հաճելի զգացողություններ, լիարժեք օրգազմի մասին խոսք լինել չի կարող: Իսկ գիտակցության լարվածությունը հանելու, կնոջ էրոգեն գոտիները ակտիվացնելու, սեռական ակտին տրամադրելու առաքելությունը իհարկե պետք է կատարի սեքսուալ առումով գրագետ, տեղեկացված և հմուտ տղամարդը:

Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպոթոլոգ,
սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյան

doctors.am