Դուբայի ոստիկանությունը փողոցները պարեկելու համար կգնի ոչ մեծ անվարորդ մեքենաներ: Ինչպես հայտնել է Gulf News-ը, դրանք լինելու են մանկական ավտոմեքենաների չափի O-R3 էլեկտրաքառեր, որոնք կօգնեն հեռակառավարմամբ հետևել կարգուկանոնին իրական ժամանակի ռեժիմով և նույնիսկ հետապնդել հանցագործներին:
Անվարորդ մեքենաներին վերաբերող տեխնիկական մանրամասները դեռևս քիչ են: Միայն հայտնի է, որ դրանք մշակվել են Սինգապուրի OTSAW պրոֆիլային ընկերության կողմից: Մեքենաները հանդերձվում են մի շարք խցիկներով ու տվիչներով, որոնք նրանց թույլ են տալիս ինքնուրույն տեղաշարժվել, հեռարձակել 360-աստիճանի պատկեր և ճանաչել դեմքերը:
Անվարորդ մեքենաները Դուբայի փողոցներում պետք է հայտնվեն արդեն մինչև ընթացիկ տարվա վերջը: Դրանք առավելապես աշխատելու են զբոսաշրջիկների կուտակման վայրերում: