Ամենօրյա կենսագործունեության արդյունքում օրգանիզմում կուտակվում են տոքսինների և անպետք նյութեր, ինչն աղտոտում է արյունը և հանգեցնում ներքին օրգանների վնասման։ Fithacke.ru կայքը գրում է, որ աղիները մաքրելու մի շարք եղանակներ կան։ Դրանցից մեկն առաջարկում է օգտագործել կտավատի ալյուրը. ամբողջ կուրսը տևում է 3 շաբաթ։ Այն կօգնի ոչ միայն ազատվել տոքսիններից, այլև այրել ճարպերը, կարգավորել քաշը, խոլեստերինի մակարդակը։
Ամեն ինչ շատ պարզ է. հարկավոր է 3 շաբաթվա ընթացքում նախաճաշի փոխարեն սա օգտագործել։
Առաջին շաբաթ
1 ճաշի գդալ կտավատի ալյուր և 100 մլ կեֆիր
Երկորդ շաբաթ
2 ճաշի գդալ կտավատի ալյուր և 100 մլ կեֆիր։
Երրորդ շաբաթ
3 ճաշի գդալ կտավատի ալյուր և 150 մլ կեֆիր։
Հարկավոր է օրվա ընթացքում 2 լիտր ջուր խմել։ Եթե չեք կարողանում կտավատի ալյուր գտնել, կարող եք մանրացնել սերմերը և օգտագործել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը