Բաղադրիչներ
Խմոր
Ալյուր – 500 գ
Կարագ – 150 գ
Չոր խմորիչ – 2 թ/գ
Ձու – 2 հատ
Ձվի դեղնուց – 3 հատ
Թթվասեր – 125 գ
Աղ – 0.5 թ/գ
Շաքարավազ – 1 թ/գ
Միջուկ
Տավարի միս – 250 գ
Խոզի միս – 250 գ
Սոխ – 1 հատ
Սխտոր – 1 ատամիկ
Մաղադանոս – 20 գ
Աղ – 1 թ/գ
Սև աղացած պղպեղ – 0.5 թ/գ
Յուղ՝ տապակելու համար – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
Սկզբում պետք է պատրաստել միջուկը: 250 գ տավարի փափկամիսը և 250 գ խոզի փափկամիսն անցկացնել մսաղացով:
Մանրացնել 1 ատամիկ սխտորը, մանր կտրատել սոխը: Տապակել սոխը և սխտորը՝ մինչև թափանցիկ դառնալը 2 ճ/գ բուսայուղով կամ յուրաքանչյուր այլ յուղով:
Քանի դեռ սոխը տապակվում է, մանրացնել մաղադանոսը և սոխի քառորդ մասը: Մսի խճողակի մեջ ավելացնել 1 թ/գ աղ և 0.5 թ/գ աղացած սև պղպեղ, մանրացրած մաղադանոսը, տապակած սոխը և լավ խառնել: Եթե խճողակը չոր է ստացվում, կարելի է մի փոքր ջուր ավելացնել և նորից լավ խառնել:
Պատրաստել խմորը: Թասի մեջ մաղել 500 գ ալյուր, ավելացնել 0.5 թ/գ աղ, 1 թ/գ շաքարավազ, 2 թ/գ չոր խմորիչ, խառնել:
Ալյուրը լցնել սեղանի վրա, ավելացնել 150 գ կարագ և դանակով կտրատել ալյուրի հետ, խառնել, ավելացնել 2 հատ ձու, 3 ձվի դեղնուց, 125 գ թթվասեր և արագ խմոր հունցել:
Երբ խմորը պատրաստ է, միանգամից անցնել կարկանդակների պատրաստմանը:
Գրտնակել խմորը 3 մմ հաստության: 6 սմ շրջանակներ կտրատել բաժակով: Յուրաքանչյուր շրջանակի կենտրոնում դնել 1 թ/գ միջուկ:
Եզրերն իրար միացնել և լավ ամրացնել: Պատրաստի կարկանդակները շարել տապակի վրա, ծածկել սրբիչով և թողնել մոտ 30 րոպե:
30 րոպե հետո կարկանդակների վրա ձվի դեղնուց քսել: Կարկանդակները մոտ 20 րոպե թխել նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը