Rolls-Royce-ը նոր Dawn է ցուցադրել (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Rolls-Royce-ը նոր Dawn է ցուցադրել

Մեծ Բրիտանիայի Rolls-Royce ավտոարտադրողը Dawn կաբրիոլետ է պատրաստել Black Badge հատուկ շարքում: Այս մասին հայտնել է Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ-ում Rolls-Royce Motor Cars-ի կորպորատիվ հաղորդակցությունների ղեկավար Ֆրանկ Թիմանը:

Ավտոմեքենայի պաշտոնական շնորհանդեսը կկայանա Գուդվուդի Արագության փառատոնի շրջանակներում (Մեծ Բրիտանիա), որը տեղի կունենա հունիսի 29-ից մինչև հուլիսի 2-ը: Black Badge շարքը, որը մշակվել է մակնիշի այն սպասարկյալների համար, ովքեր ցանկանում են «սկզբունքորեն այլ Rolls-Royce» ստանալ, առաջին անգամ ներկայացվել է 2016 թվականին Ghost և Wraith մոդելներով:

Dawn Black Badge-ը ներկայացված է մուգ գույնով՝ սևի հագեցած երանգով: Ինտերիերի հարդարման ժամանակ օգտագործվել է կոմպոզիտային ածխապլաստիկ՝ ալյումինային մանրաթելով, որը կիրառվում է Stealth տեխնոլոգիայով ինքնաթիռներ ստեղծելիս: Րոպեում 1500 պտույտ զարգացնող շարժիչի հզորությունը մեծացված է մինչև 601 ձիաուժ:

Ֆիրման սկսել է ընդունել ավտոմոբիլի պատվերներ, գինն առայժմ չի հաղորդվում: