
Michael Kors ամերիկյան մակնիշը Fujifilm-ի հետ համատեղ մշակել է դիզայներական լուսանկարչական ապարատ: Michael Kors X Fujifilm Instax Mini 70 մոդելի պաշտոնական շնորհանդեսը կկայանա 2016 թվականին Քյոլնում՝ Photokina ցուցահանդեսի շրջանակներում:
Նորույթի տեխնիկական բնութագրերը չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ սարքի կորպուսը ոսկեգույն է: Սարքի օգնությամբ կարելի կլինի սելֆի անել: Գնի մասին տեղեկություններ դեռևս չկան։