Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հաղորդավարուհի, դերասանուհի Աիդա Թորոսյանը սեքսուալ նոր ֆոտոշարք ունի։ Ֆոտոշարքում նա ներկայացել է կարմիր գույնի զգեստներով։ Դերասանուհին ֆոտոշարքի առաջին կադրերը տրամադրել է Tert.am Life–ին և զրուցել սեքսուալության և տղամարդուն գրավելու խորամանկության մասին։
«Ֆոտոշարքի մտահաղացումն իմն ու լուսանկարչին է եղել։ Անչափ սիրում եմ կարմիր գույնը։ Ամեն անգամ փորձում եմ ճնշել հերթական կարմիր հագուստին կամ աքսեսուարին նախապատվություն տալու ցանկությունս, բայց երբեմն չի ստացվում։ Երբ որոշում էինք ֆոտոշարքի գունային գամման, առաջին գույնը, որ մտքիս եկավ` կարմիրն էր։ Այն կրքոտ ու կրակոտ գույն է, բայց դրա հետ մեկտեղ ինձ համար ավելի խորհրդանշական է։ Սա գույն է, որն ունենք բոլորս, այն առկա է յուրաքանչյուրիս ներսում։ Կարմիրը մեզ միացնող գույն է»,– ասել է Աիդան։