Նորաձև ամառային մանիկյուրը երբեք չի փոխում իր միտումները. այն ինչպես վառ ու խելահեղ, այնպես էլ զուսպ ու էլեգանտ դրսևորումներ ունի։ Խոշոր հաշվով, ցանկացած մանիկյուր անելիս՝ առաջնահերթ պետք է այն համապատասխանեցնել մատների կառուցվածքին, մաշկի գույնին և հագուստին։
Լաքի որ երանգներն են նորաձև այս սեզոն. Wnews.am-ի հրապարակումն այդ մասին է։
Վարդագույն ոսկու երանգը 2017-ին ամենաթրենդայիններից է։ Վարդագույնի նորաձևությունը սկիզբ առավ բլորանժ ներկելու տեխնիկայից։ Նուրբ վարդագույն երանգը մետալիկ դրվածքներով հոյակապ է դիտվում արևայրուքի հետ.
Կորալ երանգ.
Կորալ նուդ երանգը ամենօրյա մանիկյուրի հոյակապ տարբերակ է։ Երանգը շահեկան է նրանով, որ կարող եք հարմարեցնել բազմերանգ զգեստների հետ։
Կարմիր.
Մշտական կլասիկա, որը ոչ միայն դուրս չի գալիս նորաձևությունից, այլ նաև յուրաքանչյուր աղջկա must have-ն է։
Փիրուզագույն.
Հագեցած երկնագույնը ուշադրություն է գրավում իր թարմությամբ։ Ծովային հանգստի համար հոյակապ տարբերակ է.
Ռետրո–նարնջագույն.
Նման նարնջագույն երանգը եղունգների վրա հիշեցնում է հեռավոր 80-ականները, այդ պատճառով էլ այն պետք է ադապտացնել մեր օրերին։ Օգտագործեք ավելի մարած, պասիվ տարբերակը և մի կիրառեք ավելորդ դետալներ.
Նուդ.
Նուդ երանգը, ինչպես և կարմիրը, միշտ թրենդային է և երբեք դուրս չի գալիս նորաձևությունից։ Այն համապատասխանում է ցանկացած գույնի հագուստի հետ։