Ինչպես արդեն գրել էինք, հուլիսի 7-ին լրացավ լեգենդար էքս-բիթլ Ռինգո Սթարի ծննդյան 77-ամյակը:
Լիվերպուլյան քառյակի ֆենոմենը արդեն կես դար է չի դադարում զարմացնել. նրանք կարողացել են միահյուսել սերունդների, տարբեր ժամանակների և ազգերի մշակույթը և երաժշտական ժառանգությունը: Դրա վառ օրինակն է՝ 2002թ. նոյեմբերի 29-ին Լոնդոնի Արքայական Ալբերտ հոլում տեղի ունեցած համերգը, որը նվիրված է եղել «Բիթլզ» քառյակի կիթառահար Ջորջ Հարիսոնի (1943-2001), հիշատակին – Concert For George:
Ջորջ Հարիսոնը հայտնի է եղել իբրև հնդկական հոգևոր երաժշտության ջատագովը՝ Արևմուտքում:
Իսկ նրա հիշատակին նվիրված համերգը սկսվում է հենց հնդկական երաժշտական ստեղծագործությամբ, որի հեղինակը՝ աշխարհահռչակ սիթարահար Ռավի Շանկարը, երաժշտական թեման սահուն կերպով սինթեզել է հայկական դուդուկի հնչյուններով (Պեդրո Էսթաշ՝ դուդուկ, 27-րդ րոպեից), և ապա բլյուզային (Էրիկ Քլեփթոն, 39-րդ րոպեից) երանգներով. Էրիկ Քլեփթոնը կամրջում է ավանդական հնդկական ռագան և բլյուզը:
Հիշեցնենք, որ ամեն տարի հուլիսի 7-ին Ռինգո Սթարը կազկակերպում է “Peace & Love” ակցիան: Ամբողջ աշխարհում ակցիայի մասնակիցները հավաքվում են Խաղաղություն և Սեր մաղթելով բոլորին: