Ֆրանսիան կդադարեցնի բենզինով և դիզելային շարժիչներով ավտոմոբիլների վաճառքը. b4b.am
Advertisement 1000 x 90

Ֆրանսիան կդադարեցնի բենզինով և դիզելային շարժիչներով ավտոմոբիլների վաճառքը. b4b.am

Ֆրանսիայի կառավարությունը պլանավորում է մինչև 2040 թվականը դադարեցնել բենզինով և դիզելային շարժիչներով ավտոմոբիլների վաճառքը երկրում, հայտարարել է Ֆրանսիայի բնապահպանության նախարար Նիկոլա Ուլոն: Այս մասին հայտնում է Le Figaro պարբերականը:

«Մենք հայտարարում ենք մինչև 2040 թվականը բենզինով և դիզելային վառելիքով ավտոմեքենաների վաճառքի ավարտի մասին»,- ասել է ֆրանսիացի նախարարը:
Նա երեկ ներկայացրել է Ֆրանսիայի համար «կլիմայական պլանը», որը նախատեսում է մթնոլորտ վնասակար արտանետումների արմատական նվազեցման մի շարք քայլեր:
Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ խնդիրը «բարդ» է լինելու, այդ թվում՝ ավտոմեքենա արտադրողների համար:

b4b.am