Ճապոնիայում 18-34 տարեկանների շրջանում 43 տոկոսը երբևէ չի զբաղվել սեքսով, իսկ նույն տարիքայինների մեջ 64 տոկոսը՝ կայուն հարաբերությունների մեջ չի գտնվել: Այս տվյալները, ըստ «Би-би-си»-ի թղթակցի, կատարված ուսումնասիրության արդյունքներ են:
Ինչն է պատճառը երիտասարդների շրջանում սեքսի իսպառ բացակայության կան ոչ կայուն հարաբերությունների՝ փորձել է պարզել «Би-би-си»-ի թղթակցը:
Երիտասարդների շրջանում հարցման արդյունքում պարզվել է, որ ինքնավստահության ցածր գնահատականը, ինչպես նաև ազատությունից զրկելու վախը թույլ չեն տալիս նրաց կայուն հարաբերություններ ունենալ կամ գոնեթե սեքսով զբաղվել:
26-ամյա մի երիտասարդ անկեղծացել է՝ նախկինում մի աղջկա կողմից մերժվել է և կրկին մերժում ստանալու մտավախություն կա՝ շատերը սեքսի բացակայությունը հոբիներով են լցնում, – ասել է նա:
Երիտասարդ մի աղջիկ էլ գտնում է, որ երիտասարդների համար սեքսը շատ կարևոր է, միևնույն ժամանակ նա նշում է, որ շատ տղամարդիկ կենդանի շփումը փոխարինում են պոռնո տեսանյութերի դիտմամբ:
Մեկ այլ աղջիկ էլ ազատությունը կորցնելու վախեր ունի՝ սիրում է ուտել և քնել, ըստ նրա՝ այդ հաճույքները փոխարինում են սեքսով զբաղվելու ցանկությանը:
Աղբյուր` Փաստինֆո