Դդմիկով և պանրով թխուկ
Բաղադրիչներ
Դդմիկ – 0.5 կգ
Ալյուր – 200 գ
Ձու – 2-3 հատ
Թթվասեր – 100 գ
Պինդ պանիր – 100 գ
Սոդա – 0.5 թ/գ
Աղ – 1/2 թ/գ
Պղպեղ – 1/3 թ/գ
Կանաչի – 50 գ
Պատրաստման եղանակը
Լավ լվանալ դդմիկները, կեղևազրկել:
Անցկացնել խոշոր քերիչով, քամել հյութը:
Սոդայի վրա 2-3 կաթիլ քացախ լցնել: Սոդան ավելացնել թթվասերի մեջ և թողնել մոտ 5 րոպե:
Պանիրն անցկացնել մանր քերիչով և կտրատել կանաչին:
Թթվասերի մեջ ավելացնել պղպեղը, աղը և ձվերը: Հետո ավելացնել ալյուրը և խառնել խմորը:
Պինդ զանգվածի մեջ ավելացնել դդմիկը, պանիրը, կանաչին և լավ խառնել:
Թխելու կաղապարը յուղապատել և լցնել խմորը: Պատրաստել թխուկը 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Թխել մոտ 40 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը