Fithacker.ru-ն գրում է, որ տոքսիններն ազդում են օրգանիզմի ընդհանուր աշխատանքի վրա։ Ուրախալի է, որ ժողովրդական բժշկությունն առաջարկում է մի շարք բնական միջոցներ, որոնք կարող են օգնել մաքրել օրգանիզմը։ Կայքն առաջարկում է բաղադրատոմս, որն ազդում է երկու մակարդակում՝ օրգանիզմից դուրս է բերում տոքսինները՝ դրանով ակտիվացնելով ճարպերի այրման գործընթացը, ինչպես նաև նպաստում է քաշի նվազեցմանը։
Բաղադրիչներ
1 բաժակ տոմատի հյութ
կես կիտրոնի հյութ
աղացած կծու պղպեղ
2 ճյուղ նեխուր
Պատրաստման եղանակը
Խառնեք բոլոր բաղադրիչները՝ բացի նեխուրից։ Նեխուրն օգտագործեք առանձին։
Հարկավոր է այս ըմպելիքն օգտագործել օրվա ընթացքում 3 անգամ։ Այն հարկավոր է պահել սառնարանում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը