…Կենդանի աչքերի հոգնած հայացքը, որոնց զարմացնելը՝ բարդ է:
Մենք շարժվող կադրեր ենք: Ծլկում ենք դեպի անցյալը, քանի որ արդեն ֆիքսված ենք:
Եվ միայն ակնթարթն է կարողանում պահպանել արժեքավորը: Ասես հալչող պատանեկությունը…
Որկրամոլությունից բացի՝ բոլոր արատներն էլ սիրելի են:
Հպարտությունը բոլորին էլ բնորոշ է: Ես հաջողությամբ պայքարում եմ դրա դեմ:
Չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է քննադատությունը: Ինձնից լավ ոչ մեկը չգիտի իմ ստեղծած լուսանկարները: Այստեղ ընդունված է ոչ թե քննադատելը, այլ՝ հաշիվ մաքրելը:
Հիմա արդարանալն անիմաստ է: Թշնամիները չեն հավատա, իսկ մտերիմներին դա պետք չէ:
Ընտանիքը՝ պարտականություններ են, պատասխանատվություն և ժամանակի կորուստ:
Երեխան՝ մագնիտոֆոն է, ուր մինչև մահը պետք է խոսել, ձայնագրել:
Պատերազմի ժամանակ դու չես կարող լուսանկարիչ լինել. դու քարոզչության զինվոր ես:
Լուսանկարները՝ Էմմա Մարաշլյանի
Ամբողջությամբ՝ thinkingportraits.weebly.com