Սկսվել է ելակի սեզոնը: Պատրաստեք ելակի թանձր ֆրանսիական ջեմ:
Բաղադրիչներ
Թարմ ելակ – 1 կգ
Շաքարավազ – 0.5 կգ
Պեկտին – 40 գ
Պատրաստման եղանակը
Վերցնել 1 կգ թարմ ելակ, լավ լվանալ, հեռացնել պոչերը:
Բլենդերի մեջ հարել ելակը 0.5 կգ շաքարավազի հետ:
Ստացված խյուսի մեջ ավելացնել 40 գ պեկտին: Նորից լավ խառնել բլենդերի մեջ:
Լցնել կաթսայի մեջ և ցածր կրակի վրա հասցնել եռման աստիճանի: Խառնելով եփել ջեմը մոտ 5 րոպե: Ջեմը պատրաստ է:
Պահպանման համար ստերիլացնել բանկաները և կափարիչները: Լցնել դրանք տաք ջեմով: Թողնել, որ սառչեն սենյակային ջերմաստիճանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը