Ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբին, որը հանդիսատեսին հայտնի է «Ընկերն ապագայից», «Ուոլ Սթրիթի գայլը», «Պան Ամերիքան», «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմերով ու «Հարևաններ» հեռուստասերիալով, գեղեցկության իր գաղտնիքներն ունի, որոնք հրապարակվել են Tatler.ru կայքում:
Դերասանուհին սիրում է սպորտով զբաղվել, ու խոսքը լուրջ մարզաձևերի մասին է:
Նա սիրում է ճամփորդել. նա վերցնում է իր ուսապարկն ու մի քանի շաբաթ ճանապարհորդում աշխարհի տարբեր երկրներով:
Մարգոն խոստովանում է, որ ինքը դժվարությամբ է դիետաներ պահում, քանի որ շատ է սիրում տապակած կարտոֆիլ, սենդվիչներ ու գարեջուր:
Դերասանուհին օրական երեք-չորս անգամ ջրային պրոցեդուրաներ է անցկացնում, ինչի պատճառ կարող է լինել այն, որ նա ֆերմայում է մեծացել, որտեղ լվացվել է դույլի միջոցով:
«Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի նկարահանումների ժամանակ Մարգոն սիրահարվել է Giorgio Armani տոնային քսուկներին ու Lancome Oscillation սևաներկին:
Մարգոն իդեալական մաշկ ունի, և դրա պատճառը միայն գեները չեն: Դերասանուհին օգտվում է Dr. Lancer խնամքի միջոցներից ու ավստրալական Qi Beauty, Kora Organics ու Aesop օրգանական ապրանքանիշներից:
Անցած գարնանը դերասանուհին դարձել է Calvin Klein-ի Deep Euphoria բույրի դեմքը:
Մարգոն կարող է կարևոր իրադարձություններին ներկայանալ նվազագույն քանակությամբ դիմահարդարմամբ ու արձակած մազերով: